17:23 | 14.10.14 | Նորություններ | 3157

Beeline-ը ավելացնում է «MegaPro» ծառայության գերարագ բջջային ինտերնետի ծավալը

Beeline-ը հայտարարել է «MegaPro» ծառայության անսահմանափակ գերարագ բջջային ինտերնետի ծավալների ավելացման մասին: Այժմ բաժանորդները կարող են օգտվել օրական մինչեւ 110 ՄԲ անսահմանափակ բջջային ինտերնետից` առանց արագության սահմանափակման: 110 ՄԲ-ը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչեւ 256 կբ/վրկ:

«MegaPro» ծառայության բջջային ինտերնետի ծավալի ավելացման որոշումը նախեւառաջ պայմանավորված է մեր բաժանորդների շրջանում այս ծառայության լայն կիրառման եւ բջջային ինտերնետի օգտագործողների թվի ավելացման հետ: Հաճախորդների մասին հոգ տանելը Beeline-ի գլխավոր առաջնահերթություններից է: Մենք կշարունակենք մեր առաջարկների բարելավումը` դարձնելով դրանք առավելագույնս պարզ եւ հարմար մեր հաճախորդների համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«MegaPro» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674900 համարին, հավաքելով *110*900# USSD-հրահանգը կամ ուղարկելով 900 տեքստով SMS-հաղորդագրությունը 0674 համարին:

«MegaPro» ծառայությունը հասանելի է «ԱրմենՏել» ՓԲԸ կանխավճարային հաշվարկային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Infinity 512» եւ «Infinity 1024» ՍՓ-ների բաժանորդներին: