17:30 | 01.10.14 | Նորություններ | 3358

Beeline-ը կանցկացնի աշխատանքի տոնավաճառ DigiTec Expo տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում

Beeline-ը կանցկացնի աշխատանքի տոնավաճառ ամենամյա  DigiTec Expo  տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում: Ընկերության ներկայացուցիչներն այցելուներին կներկայացնեն Beeline-ի աշխատատեղերի լայն ընտրության հնարավորություն` սկսած տեխնոլոգիական, վարչական եւ ֆինանսական գործառույթներից, վերջացրած հաճախորդների սպասարկումով՝ թե՛ մասնավոր ու թե՛ կորպորատիվ հատվածներում: 

«DigiTec համաժողովն իրավամբ համարվում է Հայաստանի ամենանշանակալի տեխնոլոգիական իրադարձություններից մեկը: Ամեն տարի ցուցահանդեսին այցելում են հազարավոր հյուրեր, որոնց թվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող բազմաթիվ սկսնակ եւ փորձառու մասնագետներ: Beeline-ն ուրախ է, որ հնարավորություն ունի աշխատանք փնտրողներին հրավիրելու տոնավաճառի, իսկ նրանցից լավագույններին առաջարկելու իրենց կարիերան զարգացնել ընկերությունում` այդպիսով փոխելով նրանց կյանքը դեպի ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:    
 
Beeline-ի աշխատանքի տոնավաճառը կգործի հոկտեմբերի 3-ին կայանալիք DigiTec Expo համաժողովի 3-րդ հարկում` հետեւյալ հասցեով. Հակոբ Հակոբյան փող. 3: