15:19 | 01.10.14 | Նորություններ | 5677

Orange-ի Կանխավճարային եւ Արծիվ բաժանորդները կարող են ընտրել սիրելի համար եւ ընդմիշտ խոսել անվճար

Այսուհետ Orange-ի Կանխավճարային եւ Արծիվ ամսական բաժանորդագրության բոլոր օգտատերերը կարող են խոսել իրենց մտերիմների հետ անսահմանափակ:

«Սիրելի համար» ծառայությունն այժմ այս բաժանորդներին հնարավորություն է ընձեռում մշտապես անվճար զանգեր կատարել իրենց ընտրած մեկ Orange համարին:

«Սիրելի համար» ծառայությունից օգտվելու համար Orange-ի Կանխավճարային եւ Արծիվ ամսական բաժանորդագրության օգտատերերը պետք է իրենց սիրելի Orange համարը SMS-ով ուղարկեն 2222 կարճ համարին:

Orange Կանխավճարային կամ Արծիվ ամսական բաժանորդագրության բոլոր նոր բաժանորդները իրենց համարն ակտիվացնելուց հետո 7 օրվա ընթացքում սիրելի համարը կարող են ընտրել անվճար: Նշված սակագնային պլանների բոլոր առկա բաժանորդները նույնպես կարող ընտրել սիրելի համար՝ վճարելով 500 դրամ միանվագ միացման վճար, եւ այնուհետեւ ծառայությունից օգտվել անվճար: Բոլոր բաժանորդները ցանկացած պահի հնարավորություն ունեն փոխելու իրենց ընտրած սիրելի համարը՝ 500 դրամ վճարի դիմաց:

«Մեր հինգերորդ տարեդարձին ընդառաջ՝ ուրախ ենք մեր բաժանորդներին ներկայանալ նոր անակնկալներով: Մեր Արծիվ ամսական բաժանորդագրության բոլոր բաժանորդները, այդ թվում նաեւ այլ ցանցերից իրենց համարները տեղափոխած բաժանորդները, արդեն հնարավորություն ունեին օգտվել փաթեթում ներառված 200 րոպեների համար գործող 10 դրամ/րոպե սակագնից: Այժմ նրանք կարող են նաեւ Orange-ի ցանցի ներսում մեկ նախընտրած համարի հետ խոսել անվճար: Orange-ի կանխավճարային ծառայությունների բաժանորդները նույնպես կարող են օգտվել «Սիրելի համար» ծառայությունից եւ իրենց ամենամտերիմ բարեկամի կամ գործընկերոջ հետ խոսել անսահմանափակ՝ առանց ծախսերի կամ զանգի տեւողության մասին մտահոգվելու», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի կանխավճարային բաժանորդների համար վերջերս մեկնարկել էր մեկ այլ՝ «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը, որը վերջիններիս տալիս է միաժամանակ անսահմանափակ ներցանցային րոպեներ, բջջային ինտերնետ եւ SMS փաթեթներ ստանալու հնարավորություն: Նշված երեք հնարավորություններից օգտվելու համար բաժանորդները պետք է ակտիվացնեն «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը՝ 1 կամ 7 օրով:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://orangearmenia.am/mobile/services/ հղումով: