17:18 | 18.09.14 | Նորություններ | 2006

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Super 0 օրական» ծառայությունը՝ այժմ նաեւ «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար

Այժմ 1 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Super 0 օրական» ծառայությունը հասանելի է նաեւ «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար:

Ի դեպ, ծառայությունը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են շփվում ոչ միայն «Բարբառ» սակագնային պլանի, այլեւ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի այլ բաժանորդների հետ:

Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *024# հրահանգը:

Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը:

Ծառայության ակտիվացման արժեքը 150 դրամ է: