13:57 | 17.09.14 | Նորություններ | 3645

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «SIP Talk» սակագնային պլանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է նոր՝ «SIP Talk» հետվճարային սակագնային պլանը՝ նախատեսված հատկապես այն ընկերությունների համար, որոնք կարեւորում են անխափան եւ որակյալ հաղորդակցությունը:

«SIP Talk»-ը հնարավորություն է ընձեռում ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս ունենալ ներառված խոսելաժամանակ դեպի ֆիքսված տեղական ցանցեր, ինչպես նաեւ կատարելու զանգեր տեղական եւ միջազգային բջջային եւ ֆիքսված ուղղություններով՝ մատչելի սակագներով: 

Սակագներ եւ ծառայությունների տրամադրման պայմաններ


Ծառայությունները հասանելի են թե՛ IP հեռախոսի հեռախոսի եւ թե՛ համապատասխան ծրագրային ապահովում ունեցող այլ սարքի միջոցով:

Ծառայությունը մատուցվում է ֆիքսված հեռախոսակապի միջոցով: