17:48 | 01.09.14 | Նորություններ | 895

Ռոստելեկոմը հրապարակել է նոր սակագները դեպի ՀՀ այլ ֆիքսված ցանցեր եւ դեպի Ռուսաստան միջազգային զանգերի համար

Ռոստելեկոմը տեղեկացնում է, որ այդօրվանից գործում են նոր սակագներ դեպի ՀՀ այլ ֆիքսված հեռախոսային ցանցեր (դեպի ՀՀ մարզեր) եւ դեպի Ռուսաստան կատարվող միջազգային զանգերի համար:

Դեպի ՀՀ այլ ֆիքսված հեռախոսային ցանցեր (մարզեր) կատարվող զանգերի սակագինը մեկ րոպեի դիմաց նախկին 15 դրամի փոխարեն, այսուհետ կկազմի 5 դրամ:

Դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի սակագինը 1 րոպեի դիմաց նախկին 59 դրամի փոխարեն, այսուհետ կկազմի 16 դրամ:

Դեպի Ռուսաստանի բջջային ցանցեր կատարվող զանգերի սակագինը 1 րոպեի դիմաց նախկին 59 դրամի փոխարեն  այսուհետ կկազմի 49 դրամ: