14:20 | 08.08.14 | Նորություններ | 978

Նախատեսվում է մինչեւ 2023թ.-ը ՏՏ ոլորտում ունենալ 40 հազար մասնագետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նոր ռազմավարությունը նախատեսում է մինչեւ 2018 թ.-ը  հայաստանյան 1400 դպրոցներում հիմնել ինժեներական լաբորատորիաներ, իսկ մինչեւ 2023 թ.-ը Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատուժը հասցնել 40 հազար մասնագետի:  

Այս մասին այսօր ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

«ՏՏ ոլորտի յուրաքանչյուր ընկերություն պետք է աշխատի մեկ հանրակրթական դպրոցի հետ՝ նպաստելով ոլորտում առկա հնարավորությունների մասին աշակերտների շրջանում իրազեկվածության բարձրացմանը:

Նպատակն այն է, որ երիտասարդների 50 տոկոսը դպրոցն ավարտելուն պես սկսի ոլորտում աշխատել` ստանալով միջինը 150 հազար դրամ աշխատավարձ»,- նշել է Կարեն Վարդանյանը: