17:29 | 24.07.14 | Նորություններ | 1747

Facebook-ն իր բջջային հավելվածի գովազդից ստացված եկամտի աճ է գրանցում

Facebook-ի բջջային տարբերակում գովազդից ստացված եկամուտները 2014թ. երկրորդ եռամսյակում ապահովել են 62% գովազդային հասույթ` նախորդ տարվա 41% -ի փոխարեն:

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն,  Facebook-ի բջջային լսարանը աճում է սովորականից ավելի արագ, եւ ամսական ակտիվ օգտատերերի թիվը, ովքեր օգտագործում են սոցցանցի բջջային տարբերակը, հունիսի վերջին հասել է 1.07 մլրդ-ի (աճը կազմել է 31%` տարեկան կտրվածքով):

Բջջային գովազդից եկամտի աճը Facebook-ին ապահովել է մեծ ֆինանսական արդյունքներ: Մասնավորապես, ընդհանուր մուտքերը ապրիլ-հունիս ամիսներին  աճել են 61%-ով, իսկ տարեկան կտրվածքով`  մինչեւ $2.91 մլրդ, մաքուր շահույթը՝ 138% (մինչեւ $791 մլն):

Facebook-ը կանխատեսում է, որ բջջային օգտատերերը տեսանելի ապագայում կշարունակեն համարվել սոցկայքի բիզնեսի գլխավոր աղբյուր, իսկ համակարգիչներից Facebook մուտքը կնվազի ամբողջ աշխարհում: