14:41 | 15.04.14 | Նորություններ | 2764

ԱրմենՏելը շարունակում է ընդլայնել 3G ծածկույթը

ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր ասել է, որ շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանում 3G ծածկույթի գոտու ընդլայնման ուղղությամբ:

Այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը Անդրեյ Պյատախինն ասել է, որ ընկերությունը 3G ծածկույթի գոտու ընդլայնման համար ամեն տարի կատարում է «միլիոնավոր դոլարների» ներդրումներ:   

«Տարեցտարի բջջային ինտերնետի պահանջարկն աճում է. մեր հաճախորդները ցանկանում են օգտվել ցանցից` անկախ իրենց գտնվելու վայրից»,- ասել է Անդրեյ Պյատախինը: Նա հավելել է, որ ընկերությունն աշխատում է նաեւ 3G ցանցի տարողունակության բարձրացման ուղղությամբ: