Երեւանում մեկնարկել է ԴիջիԹեք Բիզնես ֆորումը (ֆոտաշարք)

EDMC

14:03 | 21.06.13 | Նորություններ | visibility 915

Այսօր Երեւանում մեկնարկել է  «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որը կընթանա մինչեւ հունիսի 22-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումները գործարար այցելուներին կցուցադրեն Locator, Instigate, Unicopm, Synergy International Systems,  Goods.am, MobRest.com, ScanCity, Webex Technologies, Impera Studio, Online-taxi.am, IT Service, Web Security, Pegasus Logic, PappleSoft, 3D Modeling Union, Clean Energy, Oktell, Sitronics, Cross Social  եւ այլ կազմակերպություններ: Պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ),  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ՀՀ սոցիալական եւ աշխատանքների հարցերի նախարարությունը եւ Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը: Ֆորումին ֆինանսաբանկային լուծումներ կներկայացնեն հայաստանյան երկու բանկեր` Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը եւ Ամերիաբանկը:

Ֆորումին ներկա կլինեն եւ իրենց երկրի փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ լուծումները կներկայացնեն կազմակերպություններ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից,  Բուլղարիայից, Ուկրաինայից: Արտասահմանյան մասնակիցների թվին են պատկանում հետեւյալ կազմակերպությունները` International Union of Intstruments and ITT Engeneering, National Research University  Moscow Power Engineering Institute (MPEI), Moscow State University of Instrument Engineering and Computer Sciences (MGUPI), AzRy, Bit4ID, High Tech Solutions եւ այլն:

Երկօրյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը բաղկացած կլինի հետեւյալ միջոցառումներից.
 
•    Տեխնոլոգիական սեմինարներ  – կներկայացվեն տեխնոլոգիական վերջին լուծումներն ու ծառայությունները թե տեղական, թե արտասահմանյան ընկերությունների կողմից
•    Տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանս  -  կքննարկվեն ՏՀՏ եւ այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձեւերը, մեթոդները եւ խնդիրները տնտեսությունում
•     “DigiTec Business”  ցուցահանդես:  

Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:00-18:00:  Ֆորումի օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ֆորումի կազմակերխիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ): Համաժողովի իրականացմանն աջակցում է նաեւ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo