Հայտնի են համակարգչային խաղերի նախագծման առաջնության հաղթողները

08:34 | 22.10.12 | Նորություններ | visibility 476

Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 20-ին ավարտվեց համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման 2-րդ առաջնությունը:

Այս տարի «Լավագույն խաղ» ճանաչվեց Anuloid թիմի «Gravi Tire 3D»` եռաչափ արկածներով լի խաղը: Մրցանակը կազմում է 500 000 դրամ, հայտնել են մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ):
 
«Նորարարություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց NUARD Coding թիմը՝ խճանկարային տիպի ժամանցային «Հեքսոլս» խաղով, որը նպաստում է ստեղծագործական մտքի զարգացմանը: Մրցանակը կազմում է 300 000 դրամ:

«Լավագույն դիզայն» մրցանակը (300 000 դրամ) հանձնվեց ZYABs թիմին՝ «Learn Armenian» խաղի համար: Այն հայկական այբուբենը սովորելու համար ստեղծված համալիր ծրագիր է:

«Լավագույն սցենարը» Tumo Group1 խմբի ստեղծած «Psycho» խաղինն էր: Խաղը հիվանդանոցի  մասին է, որտեղ հավաքված են տարօրինակ հիվանդություններ ունեցող մարդիկ, նրանց թվում գլխավոր հերոսը՝ Լյուսին, ում միջոցով խաղի ընթացքում փրկվում են հիվանդանոցի մյուս հիվանդները։ Թիմը ստացավ 300 000 դրամ մրցանակ անվանակարգում հաղթելու համար:

«Պատանիների առաջնություն» անվանակարգում հաղթեց «Հարսանիք լեռներում» խաղը, որը նախագծել է Another Games թիմը: Այս խաղում խաղացողի նպատակն է ազատագրել Շուշին: Խաղը ստեղծված է իրական փաստերի հիման վրա: Այս անվանակարգի մրցանակը կազմում է 300 000 դրամ: 

«Ժյուրիի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Վիկտորիա Հարությունյանին «Mukhoboyka» խաղի համար: Այն ճանճերի մասին է, որոնց պետք է թույլ չտալ կանգնել ուտելիքի վրա: Խաղը նախատեսված է բջջային հեռախոսների  համար: Մրցանակը կազմում է 100 000 դրամ:

Առաջնության ընթացքում այցելուները նույնպես հնարավորություն ունեցան քվեարկել իրենց սիրելի խաղի օգտին: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Այբ» խմբի AYBrain խաղը:
 
ԻՏՁՄ-ը կազմակերպել է առաջնությունը եւ Օրանժ Արմենիա ընկերության հետ համատեղ:

Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, DigitalChocolate, Triada, MicroSoft-RA ընկերություններից եւ Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League-ից:

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

banks
mediamax
sport
bravo