10:12 | 14.09.12 | Նորություններ | 871

Մայքրոսոֆթ կենտրոնն առաջարկում է MTA քննություններ հանձնել

Երեւան/Մեդիամաքս/. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն առաջարկում է ցանկացողներին հանձնել կորպորացիայի որակավորման Microsoft Technology Associate (MTA) քննությունները:

«Իր տարատեսակների շնորհիվ (ծրագրային ապահովում, վեբ ծրագրավորում, տվյալների շտեմարանի ադմինիստրացիա, Windows սերվերի ադմինիստրացիա, և այլն), MTA որակավորումը կօգնի ձեզ և ձեր աշխատակիցներին առաջին քայլը կատարել հաջողակ աշխատանքային կարիերա կառուցելու ճանապարհին», - հայտնել են կենտրոնում:
 
Առաջիկա քննության օրերն են սեպտեմբերի 20-ը և 28-ը: MTA քննությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության և գրանցման պայմանների ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել 010 56 26 37 հեռախոսահամարով: