06:40 | 13.09.12 | Նորություններ | 685

Հայաստանի վիճակագրությունը հասանելի է նոր տվյալների բազայում

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ԵՄ Թվինինգ ծրագրի աջակցությամբ գործարկել է www.armstatbank.am տվյալների բազան:

Armstatbank.am-ը հնարավորություն է ընձեռում ներբեռնել վիճակագրական տվյալները օգտագործողի նախընտրած ձեւաչափով; տեխնոլոգիայի հիմքում ընկած է PX-Web  ծրագիրը, որը մշակվել է Շվեդիայում եւ օգտագործվում է ավելի քան 40 ազգային վիճակագրական հաստատությունների եւ միջազգային
կազմակերպությունների կողմից, հայտնել են ԱՎԾ-ում:

Նոր վեբկայքը հնարավորություն է տալիս ներբեռնել տվյալները MS Excel, xml  կամ այլ ձեւաչափերով, ինչպես նաեւ ստեղծել գծապատկերներ եւ աղյուսակներ, որոնք կառուցված են օգտագործողի կարիքներին համապատասխան: