15:40 | 20.08.12 | Նորություններ | 1452

Երեւանի մետրոյում արդեն տեղադրվել է WiFi կապի համակարգ

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի մետրոպոլիտենի տարածքում արդեն ավարտվել են WiFi կապի համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

Փոխքաղաքապետին զեկուցվել է, որ շուտով WiFi համակարգով ապահովված կլինեն նաեւ մայրաքաղաքի այգիներն ու պուրակները: Աշխատանքներն այդ ուղղությամբ ընթացքի մեջ են: