17:17 | 31.07.12 | Նորություններ | 2910

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է HTC Desire V սմարթֆոնների վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաեւ HTC Desire V սմարթֆոնը: Ընկերությունը տվյալ մոդելի բառառիկ ներկայացուցիչն է Հայաստանում:

Սա HTC ընկերության` երկու SIM քարտի հնարավորությամբ առաջին հեռախոսն է՝ Android 4 օպերացիոն համակարգով եւ HTC Sense™-ի նորագույն տարբերակով, հայտնել են ընկերությունում:

Հեռախոսն արժե 199000 դրամ: Ձեռք բերելով այն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ 99500 դրամ բոնուս: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: