ՀԱՅ  |  РУС  |  ENG
Նորություններ
Հայաստանում գիտության առեւտրայնացմամբ զբաղվող կառույց կստեղծվի

Photo: arstechnica.com
//27.07.2012

Երեւան: Մեդիամաքս: Զարգացման հայկական գործակալությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն եւ «Տեքնոլոջի Տրանսֆեր Ասոցիացիա» միությունը  այսօր Երեւանում ստորագրել են համաձայնագիր՝  «Գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն» ստեղծելու մասին:

Ստեղծվելիք կենտրոնի նպատակն է լինելու նպաստել Հայաստանում նորարարական գործունեությանը, առևտրայնացման ներուժ ունեցող գիտատեխնիկական մշակումների իրականացմանը եւ գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը, հայտնել են Զարգացման հայկական գործակալությունում:

Կենտրոնը գործարար շրջանակներին տեղեկատվություն կտրամադրի առկա տեխնոլոգիական լուծումների մասին եւ գործնական այցեր կկազմակերպի հայկական նորարարական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող օտարերկրյա կազմակերպությունների համար:

Վերադառնալ Դիտումների քանակը՝ (425)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Itel.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք