17:30 | 03.07.12 | Նորություններ | 2838

Նորարարության գլոբալ ինդեքսում Հայաստանը առաջ է հարեւաններից

Երեւան: Մեդիամաքս: Նորարարությունների գլոբալ ինդեքսում, որը կազմում են INSEAD եվրոպական բիզնես-դպրոցը եւ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այսօր Ժնեւում հրապարակված զեկույցում ներկայացվել է 141 երկրում իրավիճակի վերլուծությունը:   

Վարկանիշը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում են Շվեյցարիան, Շվեդիան եւ Սինգապուրը: Առաջին տասնյակում են նաեւ Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Դանիան, Հոնկոնգը, Իռլանդիան եւ ԱՄՆ-ը:

Ինդեքսը կազմվում է երկու բաղադրիչի հիման վրա. մի կողմից վերլուծվում են տվյալ երկրի ծախսերը նորարարությունների վրա, մյուս կողմից՝ նորարարական գործունեությունից ստացված գործնական արդյունքները: Ընդհանուր առմամբ, հաշվի է առնվում մոտ 80 չափանիշ:

Վրաստանը վարկանիշում զբաղեցրել է 71-րդ, իսկ Ադրբեջանը՝ 89-րդ տեղը: