16:02 | 28.06.12 | Նորություններ | 2577

Orange Ինտերնետի բաժանորդը կմասնակցի Եվրո 2012-ի եզրափակիչ խաղին

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange-ը անակնկալ մատուցեց ինտերնետի իր ամենահավատարիմ բաժանորդին, ով ընկերության Ինտերնետ Հիմա բաժանորդագրությունը ձեռք է բերել 2009թ. նոյեմբերի 18-ին եւ օգտվում է մինչ օրս:

Ի նշան շնորհակալության Orange-ը Երեւանի բնակիչ Կարեն Քալանթարյանը հնարավորություն է ընձեռել որպես պատվավոր հյուր ներկա գտնվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղին Կիեւում` իր ընտրած անձի հետ միասին: