10:49 | 14.06.12 | Նորություններ | 2549

ԱրմենՏել-ը նոր հետվճարային սակագնային փաթեթներ է գործարկել

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) ֆիզիկական անձ բաժանորդների համար գործարկել է «Թվիստ»,  «Ֆլամենկո» եւ «Տանգո» նոր հետվճարային սակագնային փաթեթներ:

Նոր փաթեթները ներառում են բջջային ինտերնետի մեծ ծավալներ եւ անվճար խոսելաժամանակ ելքային զանգեր կատարելու համար, ինչպես Beeline այնպես էլ ՀՀ այլ բջջային օպերատորների  հեռախոսահամարներին:

Նշված ՍՓ-ներից որեւէ մեկին միանալիս բաժանորդներին արտոնյալ պայմաններով կառաջարկվեն Samsung GT-C3222W, Samsung GT-S5610, Nokia C3 կամ Nokia 300 բջջային հեռախոսներ:

Կախված սակագնային փաթեթից` Beeline ցանցի ներսում տրամադրվող անվճար րոպեների քանակը տատանվում է 800-ից մինչեւ 5000 րոպե, իսկ ցանցից դուրս` 80-ից մինչեւ 500 րոպե:

Բջջային ինտերնետի ծավալը տատանվում է 150 МВ-ից մինչեւ 1500 МВ: Ամսական բաժանորդային վճարը սկսվում է 3000 դրամից, իսկ առավելագույն զեղչը թույլ է տալիս վերոհիշյալ հեռախոսներից մեկը ձեռք բերել 1 դրամով:

«Այս նոր սակագնային փաթեթները հարմար են հատկապես այն մարդկանց, ովքեր ցանկանում են խնայել բջջային ինտերնետի ծառայություններից օգտվելիս եւ զանգեր կատարելիս: Անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է ձեռք բերել նոր հեռախոս, իսկ առաջարկված փաթեթներից ընտրել այն տարբերակը, որը  համապատասխանում  է իր բիզնես նպատակներին կամ հարմար է ընտանիքի անդամների հետ ամենօրյա շփման համար», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: