ՀԱՅ  |  РУС  |  ENG
Նորություններ
ԱրմենՏել-ը սկսում է բարելավել «վերջին մղոնը» ինտերնետի արագության բարձրացման նպատակով

ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
Photo: PanArmenian Photo
ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
//08.06.2012

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն Մեդիամաքս-ին ասել է, որ “անցյալ տարի մենք զբաղվում էինք կապի մագիստրալ ալիքների կառուցմամբ, այս տարի անցել ենք «վերջին մղոնի» բարելավմանը”:

Իր խոսքերով, ընկերությունն յուրաքանչյուր պահին կարող է ավելացնել ինտերնետի արագությունը, սակայն կասկածներ ունի բաժանորդային գծերի ավելի բարձր թրաֆիք ապահովելու կարողության շուրջ: «Հարցն այն չէ, թե արդյոք մենք ավելի մեծ արագություն կարող ենք ապահովել, թե ոչ: Այլ այն է, կկարողանա՞ արդյոք վերջնական բաժանորդը ստանալ այդ արագությունը: Բնակարաններ մտնող հեռախոսային մալուխների մեծամասնությունն արդեն 20-30 տարվա է: Բնականաբար, այդ գծերը չեն կարող բաժանորդի համար ապահովել, ասենք, 10 Մբթ/վ»,- ասել է Իգոր Կլիմկոն:

Նա ասել է, որ «վերջին մղոնի» բարելավումը «ծավալուն աշխատանք է»:

Պատասխանելով Մեդիամաքս-ի նկատառմանն այն մասին, որ մեկ այլ ինտերնետ-պրովայդեր, որը նույն գնային հատվածում է աշխատում, առաջարկում է 8 Մբթ/վ նվազագույն արագություն, Իգոր Կլիմկոն ասել է, որ «հայաստանյան շուկայում ինտերնետի ամենապահանջված արագությունը ներկայումս 2-3 Մբթ/վ է»:

«Շարքային բաժանորդը չի տարբերում, օգտվում է արդյոք 3, 5 թե 8 Մբթ/վ արագությունից: Ինտերնետ-սերֆինգի ժամանակ ես ինքս չեմ կարող տարբերել 3 Մբթ/վ-ն 8-ից: Տարբերությունը զգացվում է միայն հատուկ գործողությունների ժամանակ, երբ դուք ներբեռնում կամ վերբեռնում եք տեղեկատվության մեծ ծավալ:  Սակայն, ամեն դեպքում, մենք կշարունակենք աստիճանաբար մեծացնել ինտերնետի արագությունը»,- եզրափակեց ԱրմենՏելի գլխավոր տնօրենը:

Վերադառնալ Դիտումների քանակը՝ (1021)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Itel.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք