14:12 | 01.06.12 | Նորություններ | 2581

ԱրմենՏել-ը Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառում կանցկացնի

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում կանցկացնի:

Այսօր ժամը 17-ից 20-ը Beeline-ի Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակում երեխաներին եւ նրանց ծնողներին կդիմավորեն  Beeline անիմատորները: Բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել հեքիաթի հերոսի հետ եւ հենց տեղում ստանալ իրենց լուսանկարները: Գրասենյակի մոտ աշխատելու են նաեւ նկարիչներ, ովքեր անվճար կնկարեն եւ  կնվիրեն դիմանկարը փոքրիկին:

Հունիսի 4-ին ԱրմենՏել-ը կհայտարարի նոր բարեգործական ծրագրի մեկնարկի մասին՝ ուղղված հատուկ կարիքներ ունեցող երեխաների աջակցմանը: