13:23 | 15.05.12 | Նորություններ | 4676

Orange-ը առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է HTC One սերիայի մոդելները

Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիան, հանդիսանալով HTC ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ներկայացնում է HTC One սերիայի մոդելները` HTC One X,  HTC One S եւ HTC One V:

HTC One սերիան միավորում է Android 4.0 (ICS) օպերացիոն համակարգը HTC Sense 4-ի հետ:

Հզոր սարք փնտրողների համար սերիայից լավագույնը  HTC One X մոդելն է իր 1.5 ԳՀց հզորությամբ չորսմիջուկանի պրոցեսորով եւ 720 պիքսելանոց HD էկրանով: 

Դիզայնն արժեւորողների ընտրությունը թերեւս կկանգնի մինչ օրս արտադրված ամենանուրբ HTC-ի` HTC One S-ի վրա, որն ունի գերխիտ մակերես, ինչը վերջինիս հաղորդում է պողպատից ավելի մեծ դիմացկունություն: Նրանք, ովքեր նոր հնարավորություններ են փնտրում մատչելի գնով, ընկերությունը նախատեսել է HTC One V մոդելը, որն այս սերիայի ամենաթեթեւ` ընդամենը 115գ ծանրությամբ սմարթֆոնն է, ունի 3,7 դյույմ անկյունագծով էկրան, սակայն զինված է նույն Beats Audio եւ Video Pic հնարավորություններով, ինչ սերիայի մյուս երկու սմարթֆոնները:

HTC One սերիայի հեռախոսները հասանելի են Orange-ի 30 խանութներում: Դրանք կարելի է ձեռք բերել Orange-ի վաճառքի կետերում ամսական բաժանորդագրությամբ, HTC One X մոդելը` սկսած 170,000 դրամից, HTC One S մոդելը` սկսած 140,000 դրամից, իսկ HTC One V մոդելը` սկսած 25,000 դրամից: 

Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաեւ առանց բաժանորդագրության հետեւյալ գներով. HTC One X` 350,000 դրամ, HTC One S` 299,000 դրամ եւ HTC One V` 170,000 դրամ: