14:32 | 14.05.12 | Նորություններ | 2417

Orange-ն առաջարկում է լրացուցիչ գերարագ փաթեթներ

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Orange-ի Ինտերնետ Հիմա-ի, MyFi-ի եւ Ֆլայբոքսի այն բաժանորդները, որոնք մինչեւ ամսվա վերջ կսպառեն իրենց գերարագ ինտերնետի ծավալը եւ կցանկանան շարունակել օգտագործել ինտերնետը գերարագ ռեժիմով, կարող են գնել գերարագ ինտերնետի լրացուցիչ փաթեթներ` այն ծավալով, որն անհրաժեշտ կլինի մինչեւ ամսվա վերջ  օգտագործելու համար:

Orange-ն առաջարկում է գերարագ ինտերնետի 500 ՄԲ, 1ԳԲ կամ 1.5 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթներ, որոնք կարելի է ձեռք բերել համապատասխանաբար 1000, 1500, եւ 2000 դրամով:

Գերարագ ինտերնետի լրացուցիչ փաթեթներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոդեմի ինտերֆեյսից SMS  ուղարկել  111 համարին` «500MB», «1GB» կամ «1.5GB» բովանդակությամբ: