12:03 | 06.05.12 | Նորություններ | 1028

YerevanATM հավելվածը հասանելի է Android Store-ում

Երեւան: Մեդիամաքս:YerevanATM հավելվածը, որը տեղեկատվություն է տրամադրում Երեւանի տարածքում տեղակայված բանկոմատների մասին, արդեն հասանելի է Android Store առցանց խանութում:

Այն անվճար բեռնելու համար այցելեք այստեղ:

YerevanATM հավելվածը ներկայացվել էր 27-ից 29-ը Ծաղկաձորում կայացած gt hackathon Armenia 2012 միջոցառման եզրափակիչ փուլին եւ արժանացել խրախուսական մրցանակի:

Մեդիամաքս-ը հանդես էր եկել որպես gt hackathon Armenia 2012-ի պաշտոնական գործընկեր: