09:39 | 05.05.12 | Նորություններ | 2459

Orange-ի բաժանորդը կմասնակցի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման խաղին

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ն ամփոփել է UEFA EURO 2012 SMS խաղի արդյունքները:

 

Առաջինից վեցերորդ տեղերը գրաված մասնակիցներն ստացել իրենց մրցանակները: Գլխավոր մրցանակն է Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը եւ հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում: Երկրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները` ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012-ի պաշտոնական Tango 12 գնդակը եւ բրենդավորված պարագաներ:

 

SMS-խաղը տեղի է ունեցել ապրիլի 5-ից 30-ը, որի ընթացքում Orange-ի բաժանորդները կարող էին պատասխանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը եւ առհասարակ ֆուտբոլին վերաբերող հարցերին, հավաքել միավորներ ճիշտ պատասխանների համար եւ դառնալ խաղի հաղթողը: Մրցույթին մասնակցել է 5014 բաժանորդ, իսկ առաջին տեղը գրաված մասնակիցը ճիշտ է պատասխանել 600 հարցերից բոլորին: