18:00 | 04.05.12 | Նորություններ | 2682

ԱրմենՏել-ը կաջակցի «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական թիմին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը երկարաժամկետ աջակցություն կցուցաբերի «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի երիտասարդական թիմին:

«Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի երիտասարդական թիմը գործում է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնում, որը պարբերաբար կազմակերպում է ինտելեկտուալ խաղեր եւ մասնակցում հեռուստատեսային տարբեր մրցույթների:

«ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ կկազմակերպվեն մի շարք ինտելեկտուալ մրցույթներ Հայաստանի երիտասարդական տարբեր թիմերի միջեւ, ինչպես նաեւ կրթական էքսկուրսիաներ եւ այլն, հայտնել են ընկերությունում:

«Մենք ավանդաբար հովանավորում ենք տարբեր ստեղծագործական եւ ինտելեկտուալ մրցույթներ, եւ  «Ին՞չ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցույթը դրանցից մեկն է: Համոզված եմ, որ մեր աջակցության շնորհիվ երիտասարդական թիմում ներգրաված երեխաները հնարավորություն կունենան էլ ավելի ընդլայնելու իրենց մտահորիզոնը եւ հաջող կերպով հանդես կգան տարբեր ինտելեկտուալ մրցույթներում»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: