16:52 | 03.05.12 | Նորություններ | 2258

Orange Հիմնադրամն աջակցում է երիտասարդական «Բարեւ աշխարհ» նախագծին

Երեւան: Մեդիամաքս:Այսօր մեկնարկեց AIESEC-ի (Association Internationale des Etudiants en Sciences Economiques et Commerciales)` աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարեւ աշխարհ» նախագիծը:

Այն կտեւի մեկ ամիս եւ դրա շրջանակներում 11 տարբեր երկրներից Հայաստան ժամանած 17 արտասահմանցի կամավորները կարիերայի ուղղորդման եւ կողմնորոշման, սոցիալական հմտությունների զարգացման, հաղորդակցման եւ միջմշակութային հաղորդակցման կրթական սեմինարներ կանցկացնեն Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի մի շարք դպրոցներում:

Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3 000 000 դրամ: