ՀԱՅ  |  РУС  |  ENG
Նորություններ
Beeline «Գարնանային ոգեշանք» վիճակախաղի հաղթողը շահեց ավտոմեքենա

«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
//28.04.2012

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է Beeline «Գարնանային ոգեշանք» վիճակախաղի հաղթողի պարգեւատրման մասին:

Պարգեւատրման պաշտոնական արարողության ժամանակ «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն «Գարնանային ոգեշանք» վիճակախաղի հաղթող Ա. Ջանջուղազյանին հանձնեց Chevrolet New Aveo ավտոմեքենայի բանալիները:

«Գարնանային ոգեշանք» վիճակախաղն իրականացվում էր «ԱրմենՏել» ընկերության կողմից կանխվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար սույն թվականի մարտի 20-ից: Օգտվելով Beeline բջջային կապի ծառայություններից  եւ պարզապես լիցքավորելով  բջջային հեռախոսի հաշվեկշիռը` բաժանորդները հնարավորություն էին ստանում շահել ավտոմեքենա:

Իր շնորհավորական խոսքում ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասաց. «Ես սրտանց շնորհավորում եմ մեր վիճակախաղի երջանիկ հաղթողին: «ԱրմենՏել» ընկերության անունից մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն եւ բարօրություն: Թող մեր այս նվերը Ձեր ընտանիքի կյանքը դարձնի ավելի վառ եւ պարգեւի ուրախ տպավորություններ»:
 
Նշենք, որ վիճակախաղին մասնակցում էին կանխվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր այն բաժանորդներ, ովքեր գրանցվել էին “Գարնանային ոգեշանք” վիճակախաղին եւ դրա անցկացման ժամանակահատվածում լիցքավորել բջջային հեռախոսի հաշվեկշիռը 20.000 եւ ավելի դրամի չափով: Գրանցումը վիճակախաղին անվճար էր:

Վերադառնալ Դիտումների քանակը՝ (1116)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Itel.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք