16:38 | 23.04.12 | Նորություններ | 2359

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է խաղարկություն հետվճարային բաժանորդների համար

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը այսօր տեղեկացրել է, որ, օգտվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից, անհատապես վճարող հետվճարային բաժանորդները կարող են մասնակցել հատուկ խաղարկության եւ շահել սմարթֆոն: Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է, որ ս.թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ը բաժանորդի օգտագործած ծառայությունների ընդհանուր արժեքը կազմի առնվազն 30000 դրամ:

Այս ընթացքում ունեցած հաշիվ-ապրանքագրերի ընդհանուր գումարը կարելի է ստուգել` ուղարկելով *317# հրահանգը: Իսկ գումարը 30000 դրամի հասնելու դեպքում բաժանորդը կտեղեկացվի նաեւ խաղարկության մանրամասների մասին: