15:26 | 23.04.12 | Նորություններ | 832

gt | hackathon Armenia 2012-ի եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել են 15 նախագծեր

gt | hackathon Armenia 2012 միջոցառման եզրափակիչ փուլին մասնակցելու համար ընտրվել են 15 նախագծեր:

gt hackathon Armenia 2012-ի կազմակերպիչներն են Google Technology User Group Armenia-ն եւ Հայկական Սոցիալական Մեդիա Ասոցիացիան (Armenian Social Media Association): Հաքաթոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ օպերատորը, պաշտոնական գործընկերը` Մեդիամաքս մեդիա ընկերությունը:

Ապրիլի 20-ին ընտրված նախագծերի թիմերի ներկայացուցիչները Մեդիամաքս-ի գրասենյակում հանդիպեցին կազմակերպիչների հետ: Նրանք համառոտ ներկայացրեցին իրենց նախագծերը, ինչպես նաև քննարկեցին ապրիլի 27-29-ը Ծաղկաձորում կայանալիք հաքաթոնի մանրամասները:

Հաքաթոնի նպատակն է ստեղծել ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա եւ հավելումներ (extensions/apps) Google Chrome բրաուզերի համար, ինչպես նաեւ մեծացնել հետաքրքրությունը մոբիլ եւ ցանցային տեխնոլոգիական լուծումների հանդեպ:

15 ընտրված նախագծերն են.

Android App

Ticket Master` թիմի ղեկավար Նարեկ Մամիկոնյան;
ARMA - Armenian Road Mobile Assistent (Android App)` թիմի ղեկավար Դավիթ Քոչարյան;
Event Guide` թիմի ղեկավար Մինաս Քեշիշյան;
Find the payment way` թիմի ղեկավար Ստեփան Սմբատյան;
YerevanATM` թիմի ղեկավար Հարություն Բեյբության;
MyBalance Widget` թիմի ղեկավար Նորայր Ասլանյան;
Armenian Churches` թիմի ղեկավար Ալեքսանդր Շաքարյան;
Armenian Holy Bible` թիմի ղեկավար Ամալյա Ղուկասյան;
Eventot` թիմի ղեկավար Նարեկ Գևորգյան:

Chrome App

Jooko` թիմի ղեկավար Տիգրան Ասատրյան;
GMS-exchange` թիմի ղեկավար Մհեր Շախկյան;
Chrome Browser Automation թիմի ղեկավար Մանվել Սարոյան;
Me Chat` թիմի ղեկավար Կարեն Ղանդիլյան;
Հայկական chrome ռադիո` թիմի ղեկավար Հովհաննես Ստեփանյան;
Best Bet` թիմի ղեկավար Վահե Հակոբյան:

Ապրիլի 27-ի երեկոյան թիմերը կուղեւորվեն Ծաղկաձոր, որտեղ հաքաթոնի երկու օրերի ընթացքում կշարունակեն աշխատել իրենց նախագծերի վրա, իսկ հաքաթոնի երկրորդ օրվա վերջում պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը՝ հնարավորինս պատրաստ վիճակում:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցների կողմից կկատարվի ստեղծված ծրագրի նախնական վիճակի 5 րոպեանոց դեմո-ցուցադրություն, որից հետո ժյուրիի անդամները կորոշեն երկու հաղթողներին` “Լավագույն ծրագրային լուծում Android ՕՀ-ով սարքերի համար” (մրցանակը` Galaxy Nexus սմարթֆոն) եւ “Լավագույն ծրագրային լուծում Chrome դիտարկիչի համար”  (մրցանակը` HTC Flyer պլանշետային համակարգիչ) անվանակարգերում: