17:20 | 20.04.12 | Նորություններ | 4834

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորել է «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացումը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորել է «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացումը:

Ռեժիսոր եւ դերասան Նարեկ Դուրյանի «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացումը նոր լուծումներով համամարդկային խնդիրները վեր հանելու միջոց է: Ներկայացման բովանդակությունը հիմնված է հայտնի ֆրանսիացի գիտնականներ Ժերար Շալյանի, Իվ Տեռնոնի, Ժակ Դերոժի աշխատությունների, Սողոմոն Թեհլերյանի դատավարության արձանագրությունների եւ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի վրա:

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ներկայացումը առաջին անգամ հանդիսատեսի դատին ներկայացվեց ապրիլի 19-ին: