ՀԱՅ  |  РУС  |  ENG
Նորություններ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ոսկե Ծիրանը» ամփոփեցին առաջին «WebԾիրան» փառատոնի արդյունքները

Photo: PanArmenian Photo
//27.01.2012

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմկոմիտեի հետ համատեղ այսօր ամփոփել են «WebԾիրան» առաջին առցանց համահայկական կինոփառատոնի արդյունքները եւ հայտարարել են հաջորդի մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «WebԾիրանի» գլխավոր մրցանակի` 1000 դոլարին համարժեք դրամ, արժանացավ Դիանա Կարդումյանի «Աշնան արեւ» ֆիլմը, հատուկ մրցանակը (500 դոլար) ստացավ ռեժիսոր Արսեն Հայրապետյանը` «Հատվող ճակատագրերի հանգրվանը» ֆիլմի համար:

Կինոփառատոնի մի շարք մասնակիցներին հանձնվեցին խրախուսական մրցանակներ:

«Զարգացող աշխարհում անխուսափելի է ժամանակակից տեխնոլոգիաների ներթափանցումը նաեւ մշակույթի բնագավառ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե Ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանն ասել է, որ կինոարվեստը զարգանում է Հայաստանում, մասնավորապես, Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ:

Նա հավելել է, որ այսօրվանից դրվում է երկրորդ «WebԾիրանի» մեկնարկը, փառատոնին մասնակցելու հայտերը կընդունվեն մինչեւ 2012թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսները:

«WebԾիրանը» մեկնարկել էր 2011թ. նոյեմբերի 15-ին` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսության նախաձեռնությամբ:

Վերադառնալ Դիտումների քանակը՝ (338)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Հարցում
Գնե՞լ եք սարքավորումներ բջջային օպերատորներից ապառիկ կարգով:
Այո, այդպես շահավետ է:
Ոչ, նախընտրում եմ գնել այլ խանութներից:
Ապառիկ կարգով հեռախոս կամ համակարգիչ չեմ գնում: