12:10 | 23.09.11 | Նորություններ | 2241

Նոր Facebook. Ի՞նչ է փոփոխվել

Հրապարակման կարգավորումները ավելի դյուրին են դարձել

Դյուրացումը վերաբերում է այն դեպքերին, երբ օգտագործողը ստատուսներ, նկարներ, անձնական տվյալներ է տեղադրում: Վերջապես պարզ կդառնա, թե ով է տեսնելու իմ գրածը: Ավելի վաղ այդ ամենը կարգավորվում էր Account Settings-ում թաքնված լծակներով: Այժմ, երբ հարկավոր է, որ նոր ստատուսը միայն ընկերները կարդան, դա արվում է միանգամից ավելացման պատուհանիկում: Դա նաեւ վերաբերում է այլ անձանց նկարների վրա անկոչ նշումներին` դրանք ջնջվում են միանգամից էջից նկարի հետ մեկտեղ: 

Ընկերների ցուցակները ավելի խելացի են դարձել

Դրանք ձեւափոխվել են Google+-ի օղակներին ի պատասխան: Եթե նշվում է աշխատանքի եւ կրթության վայրը, տեղակայումը եւ բարեկամական կապերը, ապա ռոբոտը համապատասխան ցուցակներ է ստեղծում: Ընկերներին կարելի է նաեւ ինքնուրույն խմբավորել: Կարեւորն այն է, որ շատերն առաջին անգամ տեսան, որ այդպիսի բան կարող է լինել` խելացի ցուցակները ավտոմատ կերպով հայտնվեցին նորությունների ցանկի ձախ կողմում, սակայն այդ գործառույթը բավականին վաղուց թաքնված էր կարգավորումների մեջ: Ամեն դեպքում, եթե դուք ցանկանում եք, որպեսզի անծանոթները գրանցվեն ձեր նորությունները ստանալու համար, ապա պետք է սեղմեք այս կոճակը:

Ցուցակում միայն կարեւոր նորություններն են, մանրամասները թիքերում են

Ֆեյսբուքում երկու կարեւոր բան է ավելացել: Առաջինը՝ ընկերների ցուցակում նորությունների թողարկման նոր կարգն է: Եթե երկար բացակայելուց հետո մտնել ֆեյսբուք, ցուցակը միայն ամենակարեւոր բաները ցույց կտա (իսկ մշտական օգտագործողների համար պահպանվում է ժամանակագրական բաշխումը): Մանրամասները, այսինքն` նոր մեկնաբանությունները, լայքերը եւ ֆրենդերի անձնական տվյալներում ձեւակերպումները դուրս են բերվել այսպես կոչված թիքեր, որը տեղակայված է վերին աջ անկյունում եւ թարմացվում է իրական ժամանակում: 

«Իմ կյանքի պատմությունը»` պրոֆիլի փոխարեն


Մարկ Ցուկերբերգի կողմից F8 ասուլիսի ժամանակ հայտարարված երկու ամենակարեւոր փոփոխությունները: Առաջինը` կհանվի տխուր պրոֆիլը: Իրեն փոխարինող թայմլայնը, ըստ էության, իրենից շատ մեծ թվային ալբոմ է ներկայացնում: Այն պարունակում է անձնական իրադարձությունների մասին մեկնաբանություններով նկարներ, նշումներով քարտեզներ (որտեղ էիր, ինչով էիր զբաղվում), ինչպես նաեւ ստատուսներ-նշումներ, որոնք իրենցից ներկայացնում են ժամանակագրորեն խմբավորված տարբեր ձեւաչափերի քոնթենթ: Գաղափարի մասին ավելի լավ կպատմի հետեւյալ տեսանյութը`  



Երկրորդը` հավելումներ կթողարկեն կյանքի բոլոր դեպքերի համար` ֆեյսբուքում տեղադրված հայտնի սերվիսների տարբերակներ: Թայմլայնը ոչ միան լայքեր կհեռարձակի, այլեւ այն, թե ինչ է մարդը անում տվյալ պահին:

- երգ է լսում Spotify նվագարկչով;
- սերիալ է դիտում hulu.com-ով;
- աղցան է պատրաստում Foodspotting-ի բաղադրատոմսով;
- վազում է այգում, մինչ իր մարզակոշիկում տեղադրված Nike+ չափիչը հաշվում է կիլոմետրերը: 

Կարճ ասած, ֆեյսբուքը ցանկանում է, որպեսզի օգտագործողն իր հետ իր գործողություններով կիսվի: Եթե դա ձեզ դուր չի գալիս, հավելումների հրապարակավ ակտիվությունը կարելի է սահմանափակել App Settings բաժնում:

Afisha.ru