13:13 | 28.10.09 | Նորություններ | 2787

3 հեռահաղորդակցային ընկերություններ ընդգրկվել են ՀՀ խոշորագույն հարկատուների տասնյակում

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. առաջին երեք եռամսյակների արդյունքներով 3 հեռահաղորդակցային  ընկերություններ ընդգրկվել են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ խոշորագույն հարկատուն է “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ-ն (Vivacell-MTS ապրանքանիշ): Ընկերության վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 12 մլրդ 710 մլն 809.9 հազ. դրամ:

2-րդ տեղում է 10 մլրդ 794 մլն 487.6 հազ. դրամի հարկեր վճարած “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ): Հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է “Orange Armenia” ՓԲԸ-ն (3 մլրդ 574 մլն 835 հազ. դրամ):

ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկում ընդգրկվել է նաեւ iCON Communications ինտերնետ պրովայդերը (108-րդ տեղ, 415 մլն 094.1 հազ. դրամ): 117-րդ տեղում է Fibernet Communication ընկերությունը (388 մլն 621.8 հազ. դրամ):