14:16 | 14.10.09 | Նորություններ | 2529

“ԱրմենՏել”-ը եւ FiberNet-ը գերիշխող դիրք են զբաղեցնում միաջազգային IP-տարանցման ծառայությունների շուկայում

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր որոշում է ընդունել “ԱրմենՏել” (Beeline ապրանքանիշ) եւ FiberNet ընկերությունները ճանաչել որպես միաջազգային IP-տարանցման ծառայությունների շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանձնաժողովի հեռահաղորդակցություն վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը տեղեկացրել է, որ “ԱրմենՏել” եւ FiberNet ընկերությունները  զբաղեցնում են շուկայի համապատասխանաբար 57 եւ 43 տոկոսը:

Գեւորգ Գեւորգյանը ասել է, որ այս որոշումն իրավական հիմք է ստեղծում միջազգային IP-տարանցման շուկայում գերիշխող ընկերությունների ծառայությունների սակագների կարգավորման եւ մրցակցությունը երաշխավորող կանոնների ընդումնամ համար:

“ԱրմենՏել”-ի իրավաբանական ծառայություն ղեկավար Դավիթ Սանդուխչյանը դժվարացել է պատասխանել` արդյոք ընկերությունը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը: