10:18 | 12.10.09 | Նորություններ | 2837

“ԱրմենՏել”-ի ղեկավարը գոհ է մասնավորի եւ պետության համագործակցությամբ

Երեւան /Մեդիամաքս/. Հոկտեմբերի 9-10-ը Ծաղկաձորում կայացավ skills@works /ՙՀմտություններ աշխատանքում՚/ մրցույթի ազգային կիսաեզրափակիչը եւ հաղթողների պագեւատրման արարողությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի կարծիքով, միցույթը մեծ արժեք է ներկայացնում ոչ միայն կրթության աջակցության տեսանկյունից, այլեւ նրանով, որ “հնարավորություն է տալիս մեծահասակներին կյանքին նայել այլ` թարմ հայացքով, լցվել երիտասարդների էներգիայով եւ սովորել ոչ ստանդարտ մտածելակերպին”:

Իգոր Կլիմկոն գոհունակություն է հայտնել մասնավոր հատվածի եւ պետության համագործակցությամբ, որոնք գործընկերական դիրքերից են հանդես գալիս “Հայաստանի վառ ապագան” ձեւավորելու հարցում: Գլխավոր տնօրենը նշել է նաեւ, որ ընկերությունը հետեւողական է լինելու երկրի կրթության զարգացմանը աջակցության հարցում:

Ազգային մրցույթի հաղթողները 2010 թ-ի գարնանը կմեկնեն Սերբիա` միջազգային եզրափակչին մասնակցելու համար: “ԱրմենՏել” ընկերությունը հատուկ մրցականկներ է հանձնել հաղթող թիմին եւ հրավիրել ճանաչողական այցի Beeline-ի գրասենյակում:

2009/2010թթ. skills@works մրցույթի կազմակերպիչներն են British Council-ի երեւանյան գրասենյանկը, “Հայաստանի պատանի նվաճումներ” կազմակերպությունը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ):