14:48 | 07.10.09 | Նորություններ | 2621

3G-ռոումինգը հասանելի է Beeline-ի հաճախորդներին 43 երկրներում

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” -ը (ապրանքնաիշը`Beeline) հայտարարել է երկկողմանի 3G-ռոումինգի նոր ուղղությունների բացման մասին` Լիտվայում, Լուքսեմբուրգում, Մոլդովայում և Մալայզիայում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են տեղեկացրել ընկերության մամլո ծառայությունում, այսուհետեւ 3G-ռուոմինգը հասաների է Beeline-ի հաճախորդներին 43 երկրում, 55 օպերատորների ցանցերում:

“ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է, որ այս տարվա մայիսի վերջին Beeline-ի 3G-ռոումինգը հասանելի էր միայն 16 երկրներում:

“Մի քանի ամսվա ընթացքում մենք գրեթե եռապատկեցինք այս ցուցանիշը, քանի որ մեր հաճախորդների հետաքրքրությունը 3G ծառայությունների նկատմամբ շարունակաբար աճում է: Մեզ համար խիստ կարեւոր է, որպեսզի բաժանորդներն ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս կարողանան օգտվել արդեն իսկ սովորական դարձած ծառայության որակից”, - հայտարարել է Իգոր Կլիմկոն:

Ներկայումս “ԱրմենՏել”-ի ռոումինգ-գործընկերների ընդհանուր քանակը` ներառյալ գլոբալ ռումինգի ծառայությունը,  կազմում է 479 օպերատոր 218 երկրում: Ընկերությունը մատուցում է նաեւ GPRS-ռոումինգի ծառայություներ 70 երկրում, 110 օպերատորների ցանցերում: