10:22 | 29.09.09 | Նորություններ | 2627

Beeline-ը նոր սակագնային պլան է գործարկել

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Քեզ համար» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին:

«Նոր սակագնային պլանում համատեղված են լավագույն առաջարկները` մատչելի գներ սեփական ցանցում եւ դեպի այլ օպերատորների ցանցեր զանգերի համար, ցանցի ներսում SMS եւ MMS հաղորդագրությունների, ինչպես նաև GPRS-ինտերնետի ցածր սակագներ», - ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Քեզ համար» սակագնային պլանում բոլոր մուտքային զանգերն անվճար են: Ներցանցային ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 19 դրամ, իսկ դեպի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր` 39 դրամ:

Ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքն է 9 դրամ, իսկ MMS հաղորդարությանը` 19 դրամ:

«Սրանք շուկայում առկա ամենացածր գներն են, որոնք պայմանավորված չեն  օրվա ժամով, մինչ այդ ուղարկած հաղորդագրությունների քանակով, կամ որեւէ այլ սահմանափակումներով», նշել են ընկերության մամուլի ծառայությունում:

Դեպի այլ, այդ թվում` միջազգային օպերատորների ցանցեր ուղարկած մեկ SMS հաղորդարության արժեքն է 20 դրամ, իսկ MMS հաղորդարությանը` 50 դրամ:

«Քեզ համար» սակագնային պլանում նախատեսված են նաեւ բջջային ինտերնետի մատչելի սակագներ: Փոխանցված/ստացված տվյալների 1 ՄԲ-ի արժեքն է 29 դրամ: