10:23 | 06.08.09 | Նորություններ | 3572

«ԱրմենՏելը» գործարկել է «Շարժական օֆիս» ծառայության 3 նոր սակագնային պլաններ

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Շարժական օֆիս» (շարժական լուծում GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաների միջոցով համակարգիչն ինտերնետին միացնելու համար) ծառայության նոր` «Հիմնական», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային պլանների գործարկման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ԱրմենՏելի» մամլո ծառայությունում, նոր սակագնային պլաններին կարելի է անվճար միանալ ընկերության բոլոր գրասենյակներում:

«Հիմնական» սակագնային պլանում փոխանցված/ստացված տվյալների 1ՄԲ-ը կազմում է 15 դրամ:

«Գիշերային» սակագնային պլանը թույլ է տալիս ժամը 24:00-ից մինչեւ 08:00-ն տվյալները փոխանցել/ստանալ անվճար: Ցերեկային ժամերին  փոխանցված/ստացված տվյալների 1 ՄԲ-ի գինը կազմում է 20 դրամ: Այս սակագնային պլանի ամսական բաժանորդային վարձը 2500 դրամ է: 
Միանալով «Անսահմանափակ» սակագնային պլանին, որի ամսական բաժանորդային վարձը կազմում է 12500 դրամ, բաժանորդը կարող է անվճար փոխանցել/ստանալ  տվյալների անսահմանափակ ծավալ:

«Նոր սակագնային պլանները ստեղծված են հատուկ այն մարդկանց համար, ովքեր ակտիվորեն օգտվում են շարժական ինտերնետից: «Շարժական օֆիս» ծառայությունը թույլ է տալիս միանալ համացանցին ցանկացած վայրում, որտեղ առկա է Beeline-ի բջջային ցանցը», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հիմնական», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» սակագնային պլանների համարներից դեպի Հայաստանի եւ ԼՂՀ ֆիքսված եւ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի սակագինը կազմում է 60 դրամ: Դեպի Հայաստանի եւ ԼՂՀ բջջային ցանցեր մեկ SMS հաղորդագրության արժեքն է 20 դրամ, իսկ դեպի միջազգային ցանցեր` 30 դրամ: