ՀԱՅ  |  РУС  |  ENG
Նախագծի մասին

Նախագծի մասին

Itel.am (Advanced Armenia) նախագիծը ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալության կողմից գործարկվել է 2009թ. մարտին` որպես հարթակ հեռահաղորդակցության, ինտերնետի, IT եւ նորարարությունների ոլորտների ինտերակտիվ լուսաբանման ու քննարկումների համար:

Կայքում հասանելի են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության թարմ նորություններն ու հարցազրույցները IT, հեռահաղորդակցության եւ ինտերնետի ոլորտների վերջին զարգացումների մասին: Նորությունների արժեքավոր լրացում են հանդիսանում բլոգերը, որոնք հատուկ Itel.am-ի համար վարում են խոշոր ընկերությունների առաջին դեմքերը:

Կայքում կարելի է գտնել նաեւ կապի օպերատորների ու ինտերնետ պրովայդերների ծառայությունների համեմատական ներկայացումը` Itel.am-ը Հայաստանում միակ ռեսուրսն է, որտեղ սպառողները կարող են համեմատել շուկայում առկա բոլոր առաջարկները: