//27.07.2010
Beeline-ը բարձրացնում է արագությունը Hi-Line-ի անսահմանափակ սակագնային փաթեթների բաժանորդների համար
Մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը նշված բաժանորդների կապուղիների թողունակությունը կավելանա 25%-ով
//26.07.2010
Տվյալների փոխանցման հայկական շուկան “սրըթաց զարգանում է”, հայտարարել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը
Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ տվյալների փոխանցման ոլորտում մրցակցության աճը կբերի ծառայությաւնների տեսականու եւ որակի բարելավմանը
//23.07.2010
Orange-ը ներկայացրել է Վրաստանի հետ ռոումինգի նոր սակագներ
Orange Armenia բջջային օպերատորը ներկայացրել է Վրաստանի հետ ռոումինգի նոր սակագներ, որտեղ ավանդաբար իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հայաստանի բազմաթիվ բնակիչներ
//22.07.2010
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան կազմել է 2,13 մլն
Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,9%-ով
//21.07.2010
Բերդում բացվեց «ԱյբԼաբ»` ինֆորմատիկա ուսումնասիրելու համար
Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի «ԱյբԼաբ» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ինֆորմատիկա» առարկայի ուսումնական լաբորատորիայի բացումը:
//21.07.2010
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացրել է համարը թաքցնելու նոր հնարավորություն
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է, որ այսուհետ ընկերության բաժանորդները, զանգահարելով ՀՀ այլ բջջային ցանցերի բաժանորդներին, կարող են թաքցնել իրենց հեռախոսահամարը
//20.07.2010
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը լիցքավորել արտասահմանում Ezetop տերմինալների եւ կայքի միջոցով
Համակարգը գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում եւ այլ երկրներում:
//20.07.2010
Orange Armenia-ն ներկայացրել է «հատուկ» համարների ձեռք բերման նոր պայմաններ
«Այսպիսի համարները հատուկ կարեւորություն ունեն Հայաստանում, եւ դրանց ձեռք բերման համար մարդիկ ստիպված էին վճարել բավականին մեծ գումարներ»
//19.07.2010
//19.07.2010
«ՋիԷնՍի-Ալֆա»-ն շահագործման է հանձնել իր ցանցը Երեւանում եւ 16 քաղաքներում
«ՋիԷնՍի-Ալֆա» ցանցը կառուցված է ամերիկյան Juniper Networks եւ Cisco Systems արտադրողների տեխնոլոգիաների վրա: Ցանցի հաճախորդներն են Orange Armenia-ն եւ VivaCell-MTS-ը, ինչպես նաեւ ՀՀ բազմաթիվ այլ ինտերնետ-պրովայդերներ:
//19.07.2010
Orange-ը համակարգչային կենտրոն է բացել Արագած գյուղում
Orange Armenia օպերատորը եւ «Շեն» բարեգործական կազմակերպությունը գործարկել են գերարագ ինտերնետով հագեցած համակարգչային կենտրոն Արագած գյուղում:
//19.07.2010
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 5 անգամ ավելացրել է թրաֆիկի ծավալը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ»-ի բաժանորդների համար
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանի ամսավճարը մնացել է անփոփոխ` 8800 դրամ:
//19.07.2010
«ԱրմենՏել»-ն առաջարկում է «Ամառային SMS»
Beeline-ը գործարկել է «Ամառային SMS» ծառայությունը կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
//16.07.2010
Orange-ը շարունակում է աջակցել աուտիզմով հիվանդ երեխաներին
Orange Armenia-ի աջակցության շնորհիվ աուտիզմով հիվանդ երեխաները կարող են ամառային հանգիստն անցկացնել Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:
//16.07.2010
«ԱրմենՏել»-ը գործարկել է «Գիշերն է խոսում» ծառայությունը
«ԱրմենՏել»-ը գործարկել է «Գիշերն է խոսում» ծառայությունը կանխավճարային համակարգի` ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
//16.07.2010
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի sms-մրցույթի հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է, որ sms-մրցույթի հաղթողները, ովքեր ճիշտ էին գուշակել Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողին, կարող են ստանալ իրենց մրցանակները` 2010 րոպե ներցանցային խոսելաժամանակ:
Բրունո Դյութուա
Orange Armenia-ի գլխավոր տնօրեն
Այս ամառ լավ բաները բոլորի համար են
26
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնի գլխավոր հովանավոր
15
Մեր ապագան լայնաշերտ ինտերնետն է
37
Մենք կառուցում ենք նոր սերնդի ցանց
66


Բեռնել տառատեսակը 














