Նորություններ
“ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը չի կարծում, որ “օպերատորները պետք է կրկնօրինակեն միմյանց” //04.03.2010
1
 / 
1
Share |
ԳՈՎԱԶԴ

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն չի կարծում, որ “օպերատորները պետք է կրկնօրինակեն միմյանց եւ առաջարկեն նույնատիպ սակագներ ու ծառայություններ”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Իգոր Կլիմկոն այդ մասին ասել է` պատասխանելով www.Itel.am կայքում իր բլոգի այցելուների հարցերին:

“Ցանկացած օպերատոր ունի իր մարքեթինգային քաղաքականությունը, որով նա ծրագրում է իր եկամուտները` շուկայում առաջարկելով տարբեր սակագնային պլաններ, հավասարակշռելով այս կամ այն ծառայության գները: Ինչ-որ մեկը գանձում է մի ծառայության վճարը, մյուսը` մեկ այլ ծառայությանը: Մեկի մոտ թանկ են զանգերը ցանցի ներսում կամ դեպի այլ օպերատորների ցանցեր, մյուսի մոտ` ռոումինգը կամ միջազգային զանգերը, մեկի մոտ ցածր են ինտերնետի գները, կամ հակառակը: Ես չեմ կարծում, որ օպերատորները պետք է կրկնօրինակեն միմյանց եւ առաջարկեն նույնատիպ սակագներ ու ծառայություններ”,- ասել է “ԱրմենՏելի” ղեկավարը:

Վերադառնալ Դիտումների քանակը՝ (825)


Կարծիքներ
 
Անուն
էլ. փոստ
Կարծիք
- Ես ծանոթացել եմ Օգտագործման պայմաններին

Մուտքագրեք պաշտպանիչ նկարին
պատկերված թվերը

Բրունո Դյութուա
Orange Armenia-ի գլխավոր տնօրեն
 
Այս ամառ լավ բաները բոլորի համար են
26
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնի գլխավոր հովանավոր
15
Մեր ապագան լայնաշերտ ինտերնետն է
37
Մենք կառուցում ենք նոր սերնդի ցանց
66
Նախագծեր