![]() |
||||||
|
Ուղարկել ընկերոջը
|
||||||
![]() |
||||||
![]() |
||
![]() |
||


Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը նախօրեին գրանցել է իր 200-հազարերորդ բաժանորդին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 200-հազարերորդ բաժանորդը եղել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Լուսինե Հարությունյանը, ում այսօր նվեր է հանձնել Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
“Կցանկանայի ուրախությամբ նշել, որ մեր ընտանիքն օրըստօրե ավելանում է: Իհարկե, դա մեծացնում է մեր թիմի պատասխանատվությունը, որն աշխատում է ջանք չխնայելով` բաժանորդներին ավելի որակյալ եւ հարմարավետ ծառայություններ մատուցելու համար”,- ասել է Բրունո Դյութուան:
Նա նշել է, որ ընկերության ամանորյա առաջարկը, որը գործում էր մինչեւ հունվարի 31-ը, հետաքրքրել է Հայաստանի բազմաթիվ բնակիչների, եւ նախորդ ամսվա վերջում Orange Armenia-ի վաճառքի ծավալները կտրուկ աճել են: Ներկայումս Orange-ի ինտերնետային բաժանորդների թիվը հասնում է 13 հազարի:
Բրունո Դյութուան խոստովանել է, որ Orange-ի ինտերնետային կապի բաժանորդների 1/3-ը որոշ ժամանակ առաջ ունեցել է անհարմարություններ, որոնք պայմանավորված էին ՙսպառվող ինտերնետ-թրաֆիքի ռեկորդային ծավալներով՚: Ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ հունվարի կեսին ընկերությունը կրկնապատկել է ցանցի թողունակությունը, իսկ հանրապետության մի քանի քաղաքներում աշխատանքները դեռ շարունակվում են:
Խոսելով շուկայում մրցակցային իրավիճակի մասին` Բրունո Դյութուան ասել է, որ ընկերություններից յուրաքանչյուրը փորձում է պահպանել իր դիրքերը: “Վերջին երկու ամիսների զարգացումները ՀՀ հեռահաղորդակցային շուկայում օրինական են, բնական եւ տրամաբանական”,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրենը:
|
vlad 14:15 05.02.10 |
պարոն Դյութուան երբ եք նախատեսում բջջային ծառայություններ մատուցել Գավառի և Մարտունու տարածաշրջաններում? |
|
Marda Mek@ 15:55 09.02.10 |
Հա, Վլադ ջան, շատ ճիշտ ասեցիր, եթե Գավառում միացնեն, շատ լավ կլինի:Չնայած Ինտերնետ Հիմայի արագությունը իրենց ասած ՄԻՆՉԵՎ 7.2 Մբիտը չի, բայց գոնե ՄԻՆՉԵՎ 0.5 Մբիտ հասնում է: Էլի լավ է, գոհ եմ: Շատ շնորհակալություն, ՕՐԱՆԺ: |
|
Costumer 15:42 19.02.10 |
Պարոն Դյութուան երևի հասցրել եք իմանալ, որ մենք հայերս շատ ենք սիրում գեղեցիկ համարներ և ձգտում ենք ունենալ հնարավորինս հեշտ հիշվող հեռախոսահամրներ: Ես կցանկանայի օգտվել Orange-ի ծառայություններից, սակայն Արմենթելից ունեմ շատ գեղեցիկ համար, որից յրաժարվել չեմ կարող: Եթե դուք ինձ առաջարկեք իմ համարին համարժեք համար ես մեծ սիրով կօգտվեմ Ձեր կապից: Շնորհակալություն |


Բեռնել տառատեսակը 











